Արարատի մարզում պատգամավորի ՀՅԴ–ական թեկնածու Բագրատ Սարգսյանը պնդում է, որ մարզի Դեղձուտ գյուղում համագյուղացու կողմից իր քրոջ որդու՝ 30-ամյա Հովիկ Նազարփուրի դանակահարությունը քաղաքական ենթատեքստ չունի։ Yerkir.am-ի հետ զրույցում նա վստահեցրել է, որ միջադեպը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա։
«Երիտասարդ տղաներ են, նախկինում միմյանց հետ հաշիվներ են ունեցել, քեֆները լավ է եղել, իրար չեն հասկացել, վիճել են: Ոչ շտաբում է եղել դեպքը, ոչ էլ վեճի ընթացքում քաղաքական պատկանելության կամ ընտրությունների հետ կապված խոսակցություն է եղել: Տուժողը բողոք չունի, միջադեպը հարթվել է»,- ասել է Սարգսյանը:
Բագրատ Սարգսյանը հերքել է տեղեկությունը, թե վիճաբանության ժամանակ Նազարփուրը հանդիմանել է համագյուղացուն՝ ՀՀԿ-ական Ալիկ Սարգսյանի՝ Դեղձուտ գյուղում ընտրողների հետ հանդիպմանը ներկա գտնվելու համար։
«Ես ու Ալիկ Սարգսյանը համադասարանցիներ ենք եղել, նույն գյուղից ենք, իրար հետ նորմալ հարաբերություններ ունենք, վեճի ընթացքում նրա անունը չի շոշափվել, վեճն ընդամենը կենցաղային հողի վրա է եղել»,– ասել է պատգամավորի թեկնածուն։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը