Ռուս հայտնի բլոգեր և հասարակական գործիչ Անտոն Նոսիկն իր բլոգում հայտնել է, որ պատրաստվում է Արցախ այցելել:
«Առավոտյան Լեռնային Ղարաբաղի հանրապետություն՝ նույն ինքը հնագույն հայկական Արցախ եմ մեկնելու: Ասում են՝ Կովկասի ամենագեղեցիկ վայրերից է: Կարծիք կա, որ յուրաքանչյուրն, ով մեկնում է այնտեղ, խախտում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ինձ դա չի հուզում, քանի որ Ադրբեջանի՝ որպես հանրապետություն առաջացումն արդեն իսկ պատմական սխալ և թյուրիմացություն եմ համարում: Ինչպես որ մինչև 1918 թվականը այդ երկիրը գույություն չուներ, այնպես էլ դրանից հետո աշխարհի քարտեզը կարող էր շարունակել լինել առանց այդ պետության: Ափսոս, որ այդ հրաշալի հնարավորությունը բաց թողնվեց: Ներկայիս թունավոր, ընտանեկան բռնապետությունը, որտեղ մարդակեր Ռամիլ Սաֆարովին ազգային հերոս են համարում, իսկ բլոգեր Լապշինին՝ պետական մակարդակի վտանգավոր հանցագործ, ոչ մի կերպ արժանի չէ, որ ես նրա կարծիքը հաշվի առնեմ «ճիշտ» սահմանների վերաբերյալ: Այդ երկրի՝ աշխարհում շարունակական գոյություն պահպանելու միակ պատճառը նավթն ու գազն են, որոնք ադրբեջանական արտահանման 88,2 տոկոսն են կազմում: Լապշինի արտահանձնումը Մինսկից Ադրբեջանին և հոգեկործան Սաֆարովի ազատումը հունգարական բանտից նավթադոլարներով վճարված գործարքներ են: Ի՞նչ կմնա Ադրբեջանից, երբ այդ գումարները կվերջանան: Կապրենք՝ կտեսնենք: Շատ քիչ մնաց սպասել»:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը