Ինչպե՞ս է արձագանքել Դանիելը՝տեսնելով նորածին եղբորը, ինչպե՞ս են անվանակոչել երեխային, ու ի՞նչ զգացողություններ ունի Էմմին

Օրեր առաջ լույս աշխարհ է եկել երգչուհի Էմմիի երկրորդ որդին: Այս մասին ամերիկաբնակ երգչուհին տեղեկացրել էր իր ֆեյսբուքյան էջում: Asekose.am-ը կապ հաստատեց երգչուհու մենեջերի՝ Աղավնի Մանուկյանի հետ, ով  հետաքրքիր մանրամասներ տրամադրեց Էմմիի զգացողության, երկու եղբարների հանդիպման և Նադեժդա Սարգսյանի`ԱՄՆ-ում գտնվելու մասին: Աղավնին նշեց, որ չնայած նրան, որ փոքրիկն արդեն մի քանի օրական է, նրա անունը դեռ որոշված չէ: «Էմմիի երկրորդ որդու անունը դեռ որոշված չէ:Երբ այդ որոշումը կայացվի, վստահ եմ հենց ինքը՝ Էմմին, իր միկրոբլոգում կկիսվի այդ նորությամբ»: Մեզ հետ զրույցում Աղավնին պատմեց երգչուհու՝ կրկին անգամ մայրանալու և զգացողությունների մասին. «Էմմին իրեն շատ լավ է զգում, ամեն ինչ շատ լավ է ընթացել, որևէ խնդիր չկա: Անչափ երջանիկ է. չէ՞ որ արդեն երկու տղայի մայր է: Այս պահին նրա մայրիկը՝ տիկին Նադեժդան, ևս ԱՄՆ-ում է և դստեր կողքին է, չնայած արդեն պլաններում է Հայաստան վերադառնալը»: Աղավնին նշեց, որ Նադեժդա Սարգսյանի երջանկությանը սահման չկա. «Բնական է, ինչպես յուրաքանչյուր տատիկ դարձող մարդ, այնպես էլ տիկին Նադեժդան, անչափ երջանիկ է: Շատ կարճ ժամանակում արդեն վայելում է երկրորդ թոռնիկի բերկրանքը»: Խոսելով Նադեժդա Սարգսյանի առողջական վիճակի մասին՝ Աղավնին ընդգծեց. «Ամեն ինչ լավ է, նորմալ,ստաբիլ վիճակ է, հուսանք ամեն ինչ լավ կլինի»: Այն հարցին, թե ինչպես է արձագանքել մեկ ու կես տարեկան Դանիելը  տեսնելով եղբորը՝ Աղավնին նշեց. «Դանիելն առհասարակ սիրում է փոքրիկ երեխաների,սիրում է խաղալ փոքրիկների հետ և երբ առաջին անգամ տեսել է եղբորը ժպտացել է, և չնայած փոքր տարիքին՝շատ էմոցիոնալ է արձագանքել»: Զրույցի վերջում Աղավնին նշեց, որ Էմմին ևս ցանկություն ունի որոշ ժամանակով հայրենիք վերադառնալ, սակայն առաջիկա ամիսներին դա անհնար է, քանի որ երեխան փոքրիկ է:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արաղչին մեղադրել է ԱՄԷ-ին Իրանի դեմ ռազմական գործողությանը աջակցելու մեջ Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում» Դպրոցի տնօրենը մասնակցում է ՔՊ քարոզարշավին Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք Սևանում տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ Հինգերորդ երեխայի համար ընտանիքը կստանա անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am