Հազար հոգանոց հերթ`Մոսկվայում
Մոսկվայի կենտրոնում հազարավոր մարդիկ հերթ են կանգնել Մանեժի հրապարակում սուրբծննդյան թխվածքից մի կտոր ստանալու համար, գրում է Gazeta.ru-ն:
«Թխվածքն ավելի քան 400 կգ է կշռում: Այն հրապարակ է տարել 12 մարդու: Այն սեղանին տեղավորելու համար ստիպված են եղել հանել տաղավարի տանիքը»,- ասել է «Ճանապարհորդություն Սուրբ Ծնունդ» փառատոնի ներկայացուցիչ Իրինա Սուխոտինան:
Կազմակերպիչները մտադիր են դրանով հյուրասիրել մոտ 2-3 հազար մարդու:

