Կարեն Կարապետյանը նախընտրական հանդիպումներ է ունեցել Գեղարքունիքի մարզում: Դիլիջանցիների հետ հանդիպման ժամանակ նա ջերմ ընդունելության է առժանացել:բնակիչները բարձրացրել են սոցիալական, առողջապահական, գյուղատնտեսական ոլորտներին, համայնքային ենթակառուցվածքների բարելավմանը, զբոսաշրջության զարգացմանը, համայնքային կառավարմանը, երիտասարդական քաղաքականությանը, պաշտպանության բնագավառին վերաբերող հարցեր: Կարեն Կարապետյանը ներկայացրել է այս ուղղություններով նախատեսվող ծրագրերը, քայլերը և ներկայում ընթացող աշխատանքները:
ՀՀԿ առաջին փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած ծրագիր կարող է հաջողություն ունենալ պետություն-հասարակություն համագործակցության և հետադարձ կապի շնորհիվ:«Ինձ համար շատ հետաքրքիր էր ձեզ հետ հանդիպումը, բայց, ցավոք, իմ գործընկերներն այնպիսի գրաֆիկ են սահմանել, որ ես շատ բան չեմ հասցնում օրվա ընթացքում անել»,- ասաց կարեն Կարապետյանը։
ՀՀԿ առաջին փոխնախագահն ընդգծել է, որ ցանկացած ծրագիր կարող է հաջողություն ունենալ պետություն-հասարակություն համագործակցության և հետադարձ կապի շնորհիվ: «Մենք բոլորս պետք է մեր մտածելակերպը փոխենք: Երբ մեր քաղաքացին իրականացվող քաղաքականության կրողը դառնա, թե կոռուպցիայի դեմ պայքարը, թե համայնքային կառավարման որակի բարելավումը, թե գյուղատնտեսության ոլորտի բարեփոխումները և թե կամայական ոլորտի բարեփոխումները շատ ավելի արագ կանցնեն ու դիմադրության չեն հանդիպի: Այսօր Գեղարքունիքի մարզում տարբեր համայնքների բնակիչների հետ հանդիպումների ընթացքում մեծ էներգիա եմ ստացել, որովհետև ժողովուրդն առկա խնդիրների հետ միաժամանակ լավատեսությունը չի կորցրել», – նշեց Կարեն Կարապետյանը:
Այնուհետև, նա դիլիջանցիներին կոչ արեց ընտրությունների ժամանակ լսել սեփական սրտի ձայնը. «Շատ կարևոր է, որ ապրիլի 2-ին ճիշտ ընտրություն կատարեք։ Ընտրեք այն ուժին, որը կուզեք՝ ձեր շահերը ներկայացնի։ Եթե որոշեք ձեր ձայնը տալ ՀՀԿ-ին, ապա դուք կշահեք»։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը