Թուրքիայում գյուլենականների դեմ որսը շարունակվում է
Ինչպես հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը, Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից գյուլենականների դեմ ուղղված գործողությունների շրջանակում աշխատանքից հեռացված 55 դատավորի և դատախազի նկատմամբ ձերբակալման որոշում է կայացվել: Այդ դատավորներն ու դատախազները կասկածվում են գյուլենականներին հարելու և պաշտոնական դիրքի չարաշահմամբ գյուլենականներին օժանդակելու մեջ: Կասկածյալներին հայտնաբերելու և բերման ենթարկելու գործողությունների արդյունքում արդեն 26 դատավոր և դատախազ ձերբակալված է, մյուս կասկածյալների ձերբակալմանն ուղված լայնածավալ գործողությունները շարունակվում են:
