Ճամբարակում ընտրողների հետ հանդիպմանը ՀՀԿ փոխնախագահ, վարչապետ Կարեն Կարապետյանը հայտնեց, որ Կառավարությունը դեկտեմբերին բոլոր համայքներին մեթոդաբանություն է ուղարկել, որով համայնքապետերը պետք է համայնքի 5 տարվա զարգացման ծրագիր ներկայացնեն:
«Համայնքապետը պետք է ներկայացնի այսօրվա իրավիճակը, թե ինչքան է միջին աշխատավարձը, ինչքան է գործազրկությունը, քանի տոկոսն է արտագաղթում, ինչու է արտագաղթում եւ այլն, եւ այլն: Եվ համայնքապետը պետք է ներկայացնի ծրագիր, թե ինչ է պետք, որ համայնքն այս 5 տարվա ընթացքում զարգանա: Մենք այդ հարցում նրան մենակ չենք թողնի, բայց ինքը պետք է բեռի մի մասն իր վրա վերցնի, իսկ մենք կօգնենք: Օրինակ՝ ասի, որ ինձ երկու կաթի գործարան է պետք, ես սա եմ անում, պարոն վարչապետ, խնդրում եմ այս մասով էլ դուք օգնեք»,- ասաց Կարեն Կարապետյանը:
Վարչապետը խորհուրդ տվեց անպայման ծանոթանալ ծրագրին:
«Ես ուզում եմ, որ դուք համոզված լինեք, որ ես խոսքը կտուր չեմ գցում, չեմ ցրում, բայց որպեսզի հասկանանք, թե ով ինչ է անում, պետք է խնդիրը գույքագրենք, տարածքի առավելությունները գնահատենք, որից հետո սկսենք աշխատել: Մի բան հիշեք, քաղաքապետը պետք է իր համայնքի դարդուցավն իմանա, բոլոր խնդիրներին ծանոթ լինի»,- հավելեց Կարեն Կարապետյանը:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը