ԱՄՆ-ում հզոր ռազմական լազեր են փորձարկել
Ամերիկյան «Lockheed Martin» ընկերության մասնագետներն իրականացրել են ռազմական լազերի փորձարկումներ, որի հզորությունը կազմել է 60կիլովատտ: Դա լազերային ամենահզոր համալիրներից մեկն է: Այս մասին գրում է Gazeta.ru-ն: Թեստերի ընթացքում լազերային ճառագայթի հզորությունը 58 կիլովատտ է եղել, ինչը որոշ չափով քիչ է ծրագրված տվյալներից: Նոր «Lockheed Martin» լազերային համալիրը սկսել են ստեղծել 2014 թվականին:
