Ռուս գործարարները Թրամփի շենքերում 98,4 մլն դոլարով բնակարան են գնել
Ռուսաստանցի գործարարները Ֆլորիդայում ավելի քան 98,4 մլն դոլար գումարով բնակարաններ են գնել Դոնալդ Թրամփին պատկանող համալիրում: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ նշելով, որ անշարժ գույք է գնել ընդամենը 63 մարդ, ովքեր բոլորը Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն ունեն: Հաղորդվում է, որ գործարքները կնքվել են օրինական հիմքերով:
