«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա ընտրություններում հնարավորինս շատ ձայներ ստանալու համար ՀՀԿ-ն կրկին դիմել է կրիմինալի օգնությանը: Մեզ հայտնի դարձավ, որ ՀՀԿ որոշ թեկնածուներ կրիմինալ աշխարհի այս կամ այն ներկայացուցչի հետ են նախընտրական քարոզի գնում: Նախօրեին Կոտայքի մարզում քարոզչություն են իրականացրել ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուները: Վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական Սամվել Սանամյանը Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանի հետ գյուղեր են այցելել: Քաղսի գյուղում նրանց հետ է եղել քրեական հեղինակություն հրազդանցի Արթուրիկը, որն առավել հայտնի է Սիրոյի Արթուր անվանումով: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հրազդանի քաղաքապետի ընտրության օրը հենց Սամվել Սանամյանն էր ՀՀԿ-ի համար ձայներ ապահովում, անձամբ շրջելով տեղամասերում՝ նա հրահանգներ էր տալիս ՀՀԿ-ի վստահված անձանց»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը