«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթն արդեն քանի օր է՝ ահազանգեր է ստանում, որ գրեթե բոլոր բուժհաստատություններում իրենց հրաժարվում են պետպատվերի շրջանակներում բուժել: Ավելին՝ պետպատվերի շրջանակներում նրանք չեն կարող նույնիսկ ԿԱՏԵ, ՄՌՏ աշխտորոշիչ ծառայություններից օգտվել: Իսկ բուժաշխատողները քաղաքացիներին պատճառաբանում են, որ արդեն ծախսել են նախատեսված պետպատվերը: Անելանելի դրության մեջ հայտնված քաղաքացիները չգիտեն, թե ինչ անել, քանի որ պետպատվերի շրջանակներում բուժվելու, վիրահատվելու կամ նման ախտորոշիչ ծառայություններից օգտվելու համար բուժաշխատողները նրանց հերթագրում են օգոստոսի, սեպտեմբերի համար: ՀՀ առողջապահության նախարարության ԾԻԳ հիվանդանոցային համակարգի արդյունավետության եւ որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը, սակայն, մեզ հետ զրույցում ասել է. «Նման բան չի կարող լինել: Գուցե խոսքը հերթագրումների մասին է: Քանի որ հերթագրումների կարգը սահմանվում է համապատասխան որոշումներով: Այսինքն՝ ըստ ցուցումների՝ ելնելով առաջնահերթություններից՝ բուժհիմնարկները կարող են հերթագրել քաղաքացիներին»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը