«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ի քարոզարշավի «հուժկու» մասն առջեւում է։ Մարտի 22-ին նախընտրական խումբն ուղղություն կվերցնի դեպի Հովիկ Աբրահամյանի հարազատ Արարատ, իսկ 29-ին՝ Գագիկ Ծառուկյանի հարազատ Կոտայք։ Իսկ Արարատում ՀՀԿ-ԲՀԿ հակամարտությունը նոր թափ է հավաքում, հետապնդումներից, բերման ենթարկելուց հետո իշխանությունը հասել է Արգամ Աբրահամյանի նախընտրական պաստառներին՝ մարզի մի շարք գյուղերում չեն թույլատրել, որ օդում կախված պաստառներ փակցնեն։Արայիկ Գրիգորյան-Մուրադ Մուրադյան հակամարտությունն էլ սառեցվել է, թեկնածուներին խիստ զգուշացվել է, որ պայքարեն մրցակիցների, ոչ թե իրար դեմ։ Մեր տեղեկություններով, Մ․ Մուրադյանն օրերս հավաքել է իր թիմն ու անհանգստություն հայտնել, որ մինչ իրենք իրար միս են ուտում, ԲՀԿ-ն լայն թափով բարգավաճում է։ Դրանից հետո գործի է անցել ծանր հրետանին՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն է ՀՀԿ-ի ու Մուրադյանի օգտին քարոզչություն անում»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը