«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ քարոզչական նյութերը տպագրվել են «Սամարկ» ընկերությունում, որը պատկանում է ՀՀԿ խորհրդի անդամներից Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին: ԿԸՀ ներկայացրած միջանկյալ հաշվետվության համաձայն՝ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի բուկլետների եւ պաստառների համար հատկացվել է 26 մլն 25 հազար 300 դրամ: Բայց սա՝ պաշտոնապես: Իսկ ըստ շրջանառվող լուրերի՝ այս կուսակցությունն ԱԺ ընտրություններին ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար: Թե կոնկրետ որքան է արժեցել մեկ հատ բուկլետը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը չմանրամասնեց. «Խանգարում եք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց նա: Մինչդեռ, համաձայնեք, այս հարցը կարեւոր է թեկուզ եւ այն պատճառով, որ ՀՀԿ-ն փորձում է քողարկել իր նախընտրական իրական ծախսերը, որոնք շատ հաճախ դուրս են գալիս օրենքով նախատեսված չափից, եւ էժան գին գրելով՝ ցույց են տալիս, թե քիչ գումար են ծախսել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը