Մոսկվան հույս ունի, որ Կիևը կճանաչի Ղրիմը.Պեսկով
«Կիևի իշխանություններն, ի վերջո, Ղրիմը ռուսական կճանաչեն:Հուսով ենք, որ վաղ թե ուշ Կիևում հարգանքով կվերաբերվեն մի քանի միլիոն ղրիմցիների կամքի արտահայտմանն ու կընդունեն դրա արդյունքները», - հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta.ru-ն։ Բնակչությունը կարծիք է հայտնել իրադարձություններից հետո, «որոնք տեղի են ունեցել Կիևում և որոնք հանգեցրեցին լուրջ սպառնալիքների՝ միլիոնավոր ղրիմցիների համար»։
