Սիրիահայ Արաքս Ստեփանյանն ամուսնու՝ Ռոբեր Մուսսալլիի և երկու զավակների հետ 2012 թվականի օգոստոսին Հալեպից տեղափոխվեց Հայաստան: Պատերազմը Սիրիայում նոր էր սկսվել. «Մենք մեկ ամսով պտույտի պիտ գայինք այստեղ, բայց որ այդ վիճակն էր, սկսած էին օդանավով զարկել, մենք որոշեցինք մնալ հոս մեկ տարի: Բայց այդ մեկ տարին դառավ չորս»,-«Ա1+»-ի հետ զրույցում պատմեց տիկին Արաքսը: Հալեպից դուրս եկած ծանոթների հետ նա այժմ էլ կապի մեջ է, ասում է՝ մեծ մասը դժգոհ էր հայաստանյան ապրելակերպից: «Հալեպցիներեն հարյուրից ութսունը չհաջողեցին, գնացին այլ երկրներ»: Ինչպե՞ս իրենք սկսեցին կյանքը հայրենիքում. «Առաջին տարին մեր ունեցած դրամով կապրեինք, որ Հալեպեն էինք բերել: Հետո սկսինք գործ փնտրել: Ամուսինս՝ երկու գործընկերների հետ բացած է «Միստր բարբեքյու» սննդի կետը: Ես ալ կօգնիմ խոհանոցում»: Իսկ Հալեպում տիկին Արաքսի չորս հոգանոց ընտանիքն ապրել է սեփական էլեկտրատեխնիկայի խանութից ստացված եկամտով: Հիմա, համեմատելով Հալեպի և այստեղի կյանքը, նշում է. «Համեմատելու բան չէ. հոն շատ-շատ գոհ էինք, հոս՝ շահ չկա: Երբ շահ ըլլա, չեն մտածեր գաղթեր: Հոս ալ ապահով է, ինչպես հոն՝ Հալեպ, բայց երբ չկա եկամուտը, ինչո՞ւ մնանք, պիտի գաղթենք: Շատ դժվար է: Եկանք հոս, բայց չհաջողեցանք, ուրեմն պիտի գնանք այլ տեղ»,-շեշտեց նա:
Մանրամասնեն` «Ա1+»-ի կայքում
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը