Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով դատական նիստն անցավ լարված մթնոլորտում/տեսաշար/

Այսօր՝ մարտի 17-ին, Երևանի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Եղիշե Խաչատրյանի սպանության գործով դատական նիստը: Ինչպես դատարանից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր նույնպես դատական նիստն անցավ լարված մթնոլորտում, իսկ ամբաստանյալների փաստաբաները մի քանի միջնորդություններ ներկայացրեցին դատավոր Աննա Դանիբեկյանին, ով բոլոր միջնորդությունները մերժեց: Ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի պաշտպան Միհրան Պողոսյանը հերթական անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, ով խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ կրկին մերժեց փաստաբանի միջնորդությունը: Արարատ Նիկողոսյանի ինքնազգացողությունը վատացավ, ինչի համար շտապօգնության հերթապահ խումբը ժամանեց դատարան, իսկ նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ իր պաշտանյալը առողջական խնդիրներ ունի. թևն է այտուցվել է և ջերմությունը բարձրացել էր: Այսօրվա դատական նիստի ժամանակ դատավորը նորից պնդում էր, որ լրագրողները 10 րոպե պետք է նկարահանումներ կատարեն, որից հետո դադարցնեն տեսանկարահանման ու նկարահանման աշխատանքները, ինչին նորից ընդվզեցին լրագրողները, որից հետո դատավորը 2 ոտքը դրել էր մեկ կոշիկի մեջ ու խռովկան ու կամակոր երեխայի նման դատական կարգադրիչներին հրահրում էր, որպեսզի խոչընդոտեն լրագրողների աշխատանքը: Դահլիճում ներկա գտնվողները ասում էին. «Հիշեք հայտնի խոսքը, երբ ասվում է «Արջը 7 երգ գիտի, 7-ն էլ մեղրի մասին է», հիմա դատավորը արգելում է նկարահանել դատական նիստը, որոովհետև գիտի, ոչ միայն նիստին ներկաներն են ականատես լինում նրա անգրագիտությանը, այլև լրագրողները դա կհրապարակեն և հանրությունն էլ կիմանա, թե ինչպիսի հարուստ իրավական գիտություններ ունի տիկին դատավորը»: Դատական նիստը հերթական անգամ հետաձգվեց՝ Լ. Սիմոնյանի պաշտպանյալի վատ առողջության պատճառով: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի մ մմ մմմ մմմմ  

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի Արաղչին մեղադրել է ԱՄԷ-ին Իրանի դեմ ռազմական գործողությանը աջակցելու մեջ Կապանի իրեք մանեթանոց լացը՝ «Ես էլ եմ լացում, գիտեք՝ մենակ դո՞ւք եք լացում» Դպրոցի տնօրենը մասնակցում է ՔՊ քարոզարշավին Խուզարկում են Փաշինյանին դավաճան անվանած քաղաքացու տունը. փաստաբան Ձերբակալվել են Բրյուսովի համալսարանի ամբիոններից մեկի վարիչն ու դասախոսական կազմից մի շարք անձինք Տոկաևը և Էրդողանը ստորագրել են Հավերժական բարեկամության և ընդլայնված ռшզմավարական գործընկերության մասին հռչակագիր Վերջին մեկ օրում ավելի քան 30 նավ է անցել Հորմուզի նեղուցով Պուտինի այցը Չինաստան տեղի կունենա ամենամոտ ժամանակներս. Պեսկով Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա նույնքան կբարձրանա Ակցիզային դրոշմապիտակներ. ինչ է թաքցնում ՊԵԿ-ը․ Հետք Սևանում տաքսու վարորդը սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 24-ամյա աղջկա նկատմամբ Հինգերորդ երեխայի համար ընտանիքը կստանա անվճար բնակարան․ «Ուժեղ Հայաստան» Գագիկ Ծառուկյանի պատասխանը՝ Փաշինյանի գոռոցներին (video) «Նիկոլն իրեն մեջտեղից ճղում է, որ․․․»․ Արման Աբովյան (video) «Փաշինյանի վախեցած արձագանքը՝ Պուտինի կոշտ պահանջին» (video) «Հայաստանը մի՛ խոշոր եղջերավոր անասունի խնդիր ունի լուծելու ու գիտե՞ք ով է». Էլեանոր Մանանդյան (video) «Գնա՛, գլխիդ դրած օլիգարխներին նայիր, Սամվել Կարապետյանը պատասխանը տվեց» (video) Փաշինյանին ուղիղ հարց եմ տալիս․ «Ես ու Աննան ռազմական հանցագործնե՞ր ենք»․ Արսինե Մինասյան Լեզվակռիվ Փաշինյանի ու արցախցու միջև․ «Դու ով ես, որ ինձ ընդհատես, Ղարաբաղը հանձնել ես․․․» (video) «Ինչպես են Նիկոլին այսօր դուրս վռնդել թաղամասերից» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am