Ինչպես դուրս թողնել Ռուսաստանին

Հյուսիսատլանտյան դաշինքը քննարկում է Միացյալ Նահանգներին Սիրիայում ՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռները օգտագործելու թույլտվություն տալու հարցը։ Այսօր Բրյուսելում մեկնարկելիք ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հավաքին ընդառաջ դաշինքի կենտրոնակայանում այդ մասին այսօր հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ «ՆԱՏՕ-ի բոլորը երկրները «Իսլամական պետության» դեմ պայքարող միջազգային կոալիցիայի անդամ են։ Հուսով եմ՝ դաշինքը կաջակցի նրանց, մենք ակտիվ քննարկում ենք ԱՄՆ-ին ինքնաթիռ օգտագործելու թույլտվություն տալու հարցը, սա էականորեն կամրապնդի «Իսլամական պետությանը» հարվածներ հասցնելու միջազգային կոալիցիայի հնարավորությունները»,- ասաց գլխավոր քարտուղարը։ Ստոլտենբերգը շեշտել է, որ դաշինքը միջազգային կոալիցիայի մաս չի կազմում, իրենք այլ կերպ են պայքարում. «Մենք աջակցություն ենք տրամադրում, մենք աջակցում ենք տեղի ուժերին, օրինակ, Հորդանանին ենք աջակցում, շուտով կսկսենք Իրաքի զինված ուժերի սպաների վերապատրաստման ծրագիրը։ ՆԱՏՕ-ի այսպիսի ծրագրերը ևս ներդրում են «Իսլամական պետության» դեմ պայքարում»։ Ստոլտենբերգը վստահ է, որ միայն տեղի ուժերը կարող են լուծել խնդիրը, արտերկրից բերված զորքերով ճգնաժամը հարթել չի ստացվի։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Սիրիայում հակամարտող կողմերին հրադադարի և բանակցությունների կոչ արեց, ասաց, որ Ռուսաստանի օդային հարվածները միայն խանգարում են կողմերի քաղաքական հաշտության հասնելու հնարավորությանը։ «Ավիահարվածները միայն ստիպում են տասնյակ հազարավոր մարդկանց գնալ թուրքական սահման, իսկ դա միայն խորացնում է հումանիտար աղետը»,- ասաց նա։ Ստոլտենբերգի խոսքով՝ իրենք առաջիկա օրերին քննարկելու են միգրանտների հարցը, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցությունը, որին դաշինքը, ըստ գլխավոր քարտուղարի, պատրաստ է։ Այսպիսով, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը վերահաստատում է՝ ռուսական օդուժի հարվածները բացասաբար են ազդում սիրիական ճգնաժամի խաղաղ կարգավորման վրա։ Դաշինքի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպումը նախատեսված է փետրվարի 10-11-ը։ ՆԱՏՕ-ն կարծում է, որ Ռուսաստանի օդային հարվածները խոչընդոտում են Սիրիայի հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորություններին, փաստում է ՆԱՏՕ-ն և ընդգծում, որ պետք է դադարեցնել կրակը։ Ստացվում է, որ Արևմուտքը Ռուսաստանի մասնակցությունը «Իսլամական պետության» դեմ պայքարում դնում է կասկածի տակ, ավելի փաստում, որ հենց Ռուսաստանի պահվածքն է խոչընդոտում սիրիական խնդրի խաղաղ կարգավորմանը: Բայց ՆԱՏՕ-ի ծրագրերը չեն սահմանափակվելու միայն Ռուսաստանին` սիրիական ճգնաժամից դուրս թողնելու ձգտմամբ: The Telegraph պարբերականը հայտնում է, որ Արևելյան Եվրոպայում և Մերձբալթիկայում ՆԱՏՕ-ն կարող է տեղակայել մինչև 1000 զինվորական: ՆԱՏՕ-ն, փաստորեն, դիտարկում է ծրագիր, որի համաձայն՝ Արևելյան Եվրոպայում և Մերձբալթիկայում կտեղակայվեն մի քանի հարյուր զինվորականներ: Պարբերականի տեղեկատվությամբ՝ 500-1000 զինվորականներից կազմված ստորաբաժանումները կուղարկվեն Էստոնիա, Լատվիա, Լիտվա, Լեհաստան, Ռումինիա և Բուլղարիա: Նշվում է, որ զինվորականների մեծ մասը կներկայացնեն ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Գերմանիան: Պարբերականը նաև նշում է, որ զինված ուժերը կտեղակայվեն ռոտացիոն հիմունքով: Դրանց, հավանաբար, կընդգրկվեն նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք իրենց տրամադրության տակ կունենան օդ-երկիր դասի հրթիռներ, գրոհային ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am