Ավիահարվածի հետևանքով 31 սոմալացի փախստական է զոհվել
Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին հայտնում է,որ Եմենի ափերին ավիահարվածի հետևանքով 31 սոմալացի փախստական է զոհվել: Apache ուղղաթիռը հարվածներ է հասցրել նավին, որում Սոմալիից փախստականներ են եղել: Նրանք Եմենից Սուդան էին մեկնում: 31 զոհ կա, 80 մարդու հաջողվել է փրկել: Առայժմ հայտնի չէ, թե ով է հասցրել հարվածը:
