Բաքուն արցախյան խնդրի կարգավորման հարցում ռազմական հռետորաբանություն է կիրառում
Ադրբեջանի իշխանությունները կրկին գործի են դրել ռազմական հռետորաբանությունը: Ինչպես հաղորդում ադրբեջանական APA գործակալությունը, այս անգամ հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասի-զադեն: «Ապրիլյան ռազմական գործողությունները ցույց տվեցին, որ բանակցություններից բացի կա նաև ռազմական ճանապարհ»,- հայտարարել է Ադրբեջանի վարչապետը:
