Ինչ են քննարկելու Էրդողանն ու Թրամփը
HaberTurk-ի եթերում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է,որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 16-ին Թուրքիայում կայանալիք սահմանադրական հանրաքվեից հետո կհանդիպեն: «Եթե որևէ արտառոց դեպք չպատահի` Էրդողանի և Թրամփի դեմ առ դեմ հանդիպումը տեղի կունենա սահմանադրական հանրաքվեից հետո:Մարտի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը կայցելի Թուրքիա»,- ասել է արտգործնախարարը:
