ՌԴ-ի և Թուրքիայի հարաբերություններում Ադրբեջանի դերակատարման մասին
Ինչպես հաղորդում է Interfax գործակալության ադրբեջանական ծառայությունը,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի գլոբալ 5-րդ ֆորումին հայտարարել է,որ Բաքուն կայունացնող դեր է կատարում տարբեր պետությունների միջև հարաբերություններում: «Մեր երկու հարևանների հրաբերություններում դեռ վերջերս լուրջ լարվածություն կաար, և մենք մեր դերակատարումն ենք ունեցել նրանց հաշտեցնելու գործում: Մենք կարողացել ենք հասնել մեր նպատակներին:Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ Մոսկվան և Վաշինգտոնը Բաքվին հուսալի գործընկեր են համարում: «Վերջերս Բաքվում կայացել է պատմական իրադարձություն: ԱՄՆ-ի և Ռուսաստանի ՊՆ նախարարները որոշում էին կայացրել իրենց գլխավոր շտաբերի հրամանատարների հանդիպումն անցկացնել Ադրբեջանում: Դա մեր նախաձեռնությունը չէր: Նրանք են դիմել մեզ նման առաջարկով»,-ասել է Ադրբեջանի նախագահը:
