Քիչ առաջ ArmLur.am-ի թղթակիցը հայտնեց, որ ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Կարապետյանը տարվել է ոստիկանություն: Ըստ երևույթին` պատգամավորը պետք է ցուցմունք տա երեկ երեկոյան Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի շուրջ: Փաստն ի դեպ չի հերքել նաև ՀՀԿ-ն: Մեր թղթակցի փոխանցմամբ` պատգամավորը դեմքի շրջանում մարմնական վնասվածքներ է ստացել: Հիշեցնենք` այսօր «Ժամանակ» թերթը գրել է, որ երեկ ուշ գիշերին դաժան ծեծի է ենթարկվել Աջափնյակում, թիվ 2 ընտրատարածքում «Ծառուկյան» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Վահան Կարապետյանը (Չերիի Վահանը)։ Նույն ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Պետական գնումների գործակալության պետ Արման Սահակյանի գլխավորած բանդան՝ Ֆազի և Գարիկի գլխավորությամբ, Վահան Կարապետյանի հետ ծեծի են ենթարկել մի քանի հոգու ևս՝ ջարդելով նաև մի քանի ավտոմեքենա։ Գագիկ Ծառուկյանն իր տղաներին հանձնարարել է՝ փնտրել և պատժել մեղավորներին ամենախիստ ձևով։ Վիճակը պայթյունավտանգ է: ArmLur.am-ը վաղ առավոտից փորձում է կապ հաստատել Արման Սահակյանի հետ, սակայն ապարդյուն: Եվ քիչ առաջ ՀՀԿ Աջափնյակի շտաբը հայտարարություն տարածեց, ըստ էության չհերքելով լուրը: Հայտարարության համաձայն` տեղի ունեցածը հրահրվել է անձամբ ԲՀԿ պատգամավոր Վահան Կարապետյանի և իր համակիրների կողմից:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը