ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրված ՀՀԿ պատգամավորության թեկնածու Արտակ Զաքարյանն անընդունելի է համարում երեւույթներն անհարկի քաղաքականացնելը: Նրա խոսքով՝ «Հաց բերող» Արթուր Սարգսյանի մահը որոշ քաղաքական ուժերի համար չպետք է դառնա դիվիդենտներ շահելու միջոց:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքը կազդի նախընտրական քարոզարշավի վրա, նա ցավակցություն է հայտնել Սարգսյանի հարազատներին եւ ընդգծել, որ մարդկային ողբերգությունը քաղաքականացնելու փորձերը անթույլատրելի են եւ «պատիվ չեն բերում»։
«Փորձել հասարակության դժգոհության միջոցով դիվիդենդներ ստանալը ճիշտ չեմ համարում։ Մարդիկ դժգոհում են, պարզ մարդկայնորեն, դա նորմալ է։ Մենք գործ ունենք հույզերի հետ, իսկ որոշ ուժեր փորձում են դրան քաղաքական ուղղություն հաղորդել», - հայտարարել է Զաքարյանը։
Արտակ Զաքարյանի խոսքով՝ եթե պարզվի, որ մարդկանց որոշ շրջանակի անգործության պատճառով է տեղի ունեցել այս ամենը, ապա պատասխանատվության ենթարկվողներ կլինեն:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը