«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արմատական ընդդիմության դիրքերից հանդես եկող ՀԱԿ-ը, պարզվում է, ոչ միայն խաղաղության թեման է առաջ մղում՝ խորհրդարանում տեղեր ստանալու դիմաց, այլեւ «համագործակցության» այլ ասպարեզներ էլ նրան խորթ չեն։ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին կին թեկնածուն՝ Զոյա Թադեւոսյանը, ով խրոխտ ելույթներ է ունենում՝ քննադատելով իշխանություններին, ընդամենը վերջերս սեփական դստեր համար մի յուղոտ պաշտոն է ձեռք բերել։ Մարտի 1-ին նրա դուստրը՝ Դիանա Գալոյանը, դարձել է պետական տնտեսագիտական համալսարանի միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի վարիչ։ Նա նույն ամբիոնի դոցենտ է եղել, աշխատանքային գործունեությունն սկսել է մի շարք ընկերություններում՝ որպես ավագ մասնագետ, կոմերցիոն մենեջեր, ունի դասախոսական աշխատանքի փորձ։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս ամբիոնի վարիչ Գրիգոր Նազարյանն էլ դարձել է մակրոտնտեսության կարգավորման եւ միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկան՝ փոխարինելով երկարամյա դեկան Ատոմ Մարգարյանին, ում չօգնեց անգամ ՀՀԿ-ականի կարգավիճակը՝ նա չվերընտրվեց դեկանի պաշտոնում։ Նրան դեմ են քվեարկել ՀՀԿ-ական ուսխորհուրդն ու համալսարանականները։ ՀՊՏՀ մեր աղբյուրն այս փոփոխությունները բացատրեց մեկ նախադասությամբ՝ «Ազատվում են մաքուր մարդկանցից»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը