Ամերիկայի ձայն
Որքա՞ն է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հարստության չափը: Միացյալ Նահանգների Սենատում այսօր անցած լսումների ընթացքում հնչել է նաեւ Պուտինի հարստության մասին հարցի նախնական պատասխանը:
Լսումներին ներկա մասնագետներից սենատորներն առաջին հերթին ցանկանում էին պարզել, թե որքան ազդեցիկ են Մոսկվայի դեմ ընդունված պատժամիջոցները: Սենատոր Մայք Քրափոյի խոսքով, չնայած երկու տարի շարունակվող պատժամիջոցներին եւ նավթի գների անկմանը, Մոսկվայի քաղաքականությունն Ուկրաինայում չի փոխվում: Ի պատասխան, փորձագետները նշեցին, որ պատժամիջոցների արդյունավետության համար կարեւոր է պահպանել չորս սկզբունք՝ շարունակել պատժամիջոցները դաշնակից երկրների հետ համատեղ, շարունակել դիվանագիտական եւ ճնշման այլ միջոցներ, կապել պատժամիջոցների հանումը Մոսկվայից ակնկալվող հստակ քայլերի հետ եւ մնալ ճկուն:
Ռուսաստանն ի պատասխան փորձում է քանդել պատժամիջոցների նկատմամբ միասնությունը, նշում է Նոր Ամերիկայի անվտանգության կենտրոնի վերլուծաբան Էլիզաբեթ Ռոզենբերգը.
«Այս սկզբունքներից առավել խոցելին պատժամիջոցները բոլոր դաշնակիցների կողմից անխտիր պահպանումն է, քանի որ ԱՄՆ-ի նոր վարչակազմից հակասական ազդանշաններ են ստացվում»:
Միեւնույն ժամանակ, Եվրամիության երկրների կողմից ընդունված պատժամիջոցներն ավելի մեղմ են եւ որոշակի լծակներ են թողնում պատժամիջոցները շրջանցելու Ռուսաստանի կողմից.
«Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանումը Եվրոպային ավելի խոշոր տնտեսական վնասներ է հարուցում, քանի որ այդ երկրներից ոմանք սերտ կապված են Ռուսաստանի հետ առեւտրային կապերով: Ուստի, նրանք լծակներ են թողնում որոշակի համագործակցության համար»:
Հայ-ամերիկյան բարեկամության խմբի անդամ սենատոր Բոբ Մենենդեզն իր կողմից ընդգծեց, որ քանի դեռ Մոսկվան չի կատարել միջազգային հանրության պահանջները եւ շարունակում է խախտել միջազգային իրավունքը, պատժամիջոցները պետք է պահպանվեն.
«Հավատացած եմ, որ տնտեսական պատժամիջոցները մեր ունեցած խաղաղ դիվանագիտության առավել արդյունավետ գործիքներից է, եթե խոսքը գնում է ոչ ռազմական ներգրավման մասին»:
Լսումների ընթացքում սենատոր Բենջամին Սասսը որոշեց պարզել Ռուսաստանի նախագահի իրական հարստությունը. «Որքա՞ն հարուստ է Վլադիմիր Պուտինը»։
«Մեր կարծիքով շատ հարուստ է, սակայն, նրա ունեցվածքը երկար տարիներ հարցականի տակ է մնում»,- նշեց Էլիզաբեթ Ռոզենբերգը:
«Հանրային տվյալների հիման վրա կարելի է ասել, որ նրա կարողությունը հասնում է միլիարդավոր, միգուցե, տասնյակ միլիարդավոր դոլարների», – ավելացրեց Ժողովրդավարության պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Էրիկ Լորբերը: Իսկ Ջորջթաունի համալսարանի դասախոս Ռոդնի Լուդեման նշեց.
«Նա հաստատ կարող է ազատ կերպով իր նպատակներով ծախսել իր ձեռքի տակ եղած հսկայական գումարները»:
Սենատոր Սասսը շարունակեց.
«Կարո՞ղ եք հիշեցնել մեզ նրա կյանքի պատմությունը, նրա զբաղեցրած աշխատատեղերը: Ինչպե՞ս է նա հարստացել»:
«Կոռուպցիայի միջոցով», – միանշանակ պատասխանեց Լուդեման:
«Ես Վլադիմիր Պուտինի գիտակը չեմ, սակայն, կասեի, որ երկար տարիներ Վլադիմիր Պուտինը ՊԱԿ-ի գնդապետ է եղել, որից հետո… դարձավ տասնյակ միլիոնավոր դոլարների տեր՝ հիմնականում կոռուպցիայի եւ պետական ընկերությունների վճարների միջոցով», – եզրափակեց Էրիկ Լորբերը:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը