«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու է առաջադրվել, փայլել է իր սանձարձակ, լկտի արարքով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ նա «ռազբորկա» է արել Հանրային հեռուստաընկերության օպերատոր Էդգար Դավթյանի հետ: Երբ ՀՀԿ քարոզարշավի շրջանակներում Սյունիքի մարզ էին այցելել ՀՀԿ-ականները՝ վարչապետի գլխավորությամբ, Հ1-ի օպերատորը «համարձակվել էր» դիպչել մարզպետի ուսին: Սկզբում տհաճ խոսակցություն է եղել, որը ներկաների միջամտությունից հետո հանդարտվել է: Բայց Հակոբյանը չի խաղաղվել. որոշել է «ռազբորկան» շարունակել երեկոյան՝ ճաշի ժամանակ օպերատորին սեղանից դուրս հրավիրելու, ըստ լուրերի՝ ապտակելու եղանակով: Տեղի ունեցածն այլ կերպ, քան գյադայական խուլիգանություն, դժվար է որակել: Կարծես թե Սյունիքի վրա «մարզպետ չի գալիս»: Պարզապես մեկ հիշեցում. 2010թ. Գագիկ Բեգլարյանը Երեւանի քաղաքապետի պաշտոնից ստիպողաբար հրաժարական տվեց նախագահականի աշխատակցին ապտակելու լուրերի համար: Ու հիմա տրամաբանական է, որ նույն ճակատագրին պետք է արժանանա նաեւ Վահե Հակոբյանը, որը նույն նախագահականի նույն թիմի անդամ է: Թե՞ Սերժ Սարգսյանը պատժում է միայն յուրայիններին ապտակողին, իսկ լրագրողների վրա կարելի է եւ հարձակվել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը