«Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանից «Ժողովուրդ»-ը երեկ հարցրեց՝ ինչո՞ւ լքեց այդ պաշտոնը, եւ ո՞վ ստիպեց հրաժարականի դիմում գրել: «ՀՀ գլխավոր դատախազը այն սուբյեկտն է, որին ստիպելը շատ դժվար է, եթե չասեմ՝ անհնար է: …Եվ երկրորդ՝ բազմիցս ասել եմ, թե ինչու հրաժարական տվեցի այդ պաշտոնից, եւ, ամենակարեւորը, դա բացարձակ չի նշանակում, որ ես պետական գործառույթը կամ պետական ծառայությունը ինձ համար համարել եմ կամ համարում եմ փակված, շարունակելու եմ իմ գործունեությունը»: Նա նաեւ նշել է, թե այս ընթացքում այդպես էլ չի զղջացել հրաժարական ներկայացնելու համար: «Չեմ զղջացել մի պարզ պատճառով, որ դա իմ որոշումն է եղել»: Նշենք, որ այժմ Գ. Կոստանյանը ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչն է, եւ երեկ լրագրողներին հանդիպել էր՝ խոսելու ՄԻԵԴ-ում քառօրյա ապրիլյան պատերազմի վերաբերյալ ՀՀ-ի ներկայացրած հայցերի մասին: Նա տեղեկացրեց, որ ՀՀ-ն Ադրբեջանի դեմ 700-ից ավելի հայց է ներկայացրել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը