Իրակա՞ն, թե՞ նախընտրական մարտահրավեր. այն արդեն նետված է

Անկախ պատգամավոր էդմոն Մարուքյանն ԱԺ է ներկայացրել օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ, որով, ինչպես ինքն է հայտարարում,  կոռուպցիայի դեմ պայքարի այլընտրանքային ճանապարհ է մատնանշում՝ «ձեռնոց» նետելով կառավարության ստեղծած կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին: Հակակոռուպցիոն նախագծերի փաթեթով առաջարկվում է փոփոխություններ ու լրացումներ կատարել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ), Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Վերահսկիչ պալատի, Հեռուստատեսության և ռադիոյի մասին ՀՀ օրենքներում:Մարուքյանի կարծիքով` հենց սրանք են այն հանձնաժողովները, որոնք լուրջ ազդեցություն ունեն տնտեսության զարգացման հավասար մրցակցային պայմանների ապահովման հարցում, ուստի այս մարմինները, ինչպես նաեւ հակակոռուպցիոն խորհուրդը, պետք է բառի բուն իմաստով ապաքաղաքականացնել եւ թույլ չտալ, որպեսզի վերոնշյալ կառույցներում կուսակցականները պաշտոնավարեն:Դեռեւս անցած շաբաթ, խորհրդարանի հերթական քառօրյայում Էդմոն Մարուքյանի աննախադեպ ակտիվությանը մենք անդրադարձանք, նկատելով ոչ վաղ անցյալում իշխանության նկատմամբ առանձնակի զսպվածություն, որոշ հատվածի հետ անթաքույց մտերմություն ունեցող սույն պատգամավորի անճանաչելի վերափոխման իրողությունը, որը վերագրել էինք նախընտրական կրքերի ժամանակից շուտ բորբոքման փաստին, եւ բնական համարել, որ նորաստեղծ կուսակցությունն օր առաջ փորձելու է իշխանության դեմ հայտարարություններով դիվիդենտներ շահել: Փաստորեն, չէինք սխալվել, Մարուքյանը հայտարարում է, որ մարտահրավեր է նետում հակակոռուպցիոն խորհրդին: Անցած շաբաթ պատգամավորը խիստ քննադատեց մեկ տարի առաջ` փետրվարի 19-ին, կառավարության ստեղծած կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, որը նախագահում է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, խորհրդի կազմում է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Մարուքյանը ԱԺ-ում հայտարարեց,որ չկան արված տեսանելի աշխատանքներ կոռուպցիայի դեմ պայքարում, որն իր մաշկի վրա կզգար Հայաստանի քաղաքացին: Պատգամավորը հայտնեց նաեւ, որ վերջերս ուսումնասիրել է հակակոռուպցիոն խորհրդի 19 էջանոց հաշվետվությունը և դրանում չի տեսել կոռուպցիայի դեմ պայքարի որևէ կամք կամ լուրջ քայլ: Մարուքյանի պահվածքում տարակուսելին միայն հասցեատիրոջ ընտրությունն էր: Նա պատասխաններ էր պահանջում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանից, որը նույնպես ի պաշտոնե ընդգրկված է խորհրդի կազմում, մինչդեռ նույն դահլիճում էին խորհրդի կարկառուն ներկայացուցիչներ Հովիկ Աբրահամյանն ու Գագիկ Խաչատրյանը, ովքեր, ըստ մամուլի  հրապարակումների,  մեծ հարստություն են կուտակել պետական պաշտոններում իրենց պաշտոնավարման տարիներին: Այն, որ Հայաստանում կոռուպցիան վաղուց արմատավորվել է բոլոր ոլորտներում ու խնդիր միայն հակակոռուպցիոն խորհրդի ու նրա կազմի մեջ չէ, Մարուքյանը վաղուց պետք է իմանար, անշուշտ, մինչեւ անգամ լավ է ուշ, քան երբեք , եթե այդ երեւույթի դեմ մարտահրավերն իրական է ու միայն նախընտրական շահեր չի հետապնդում: Անհասկանալի է Արփինե Հովհաննիսյանի արձագանքը Էդմոն Մարուքյանի այն հայտարարությանը, թե ինքը մարտահրավեր է նետում հակակոռուպցիոն խորհորդին. «Կարծում եմ՝ նախընտրական քարոզչության մեկնարկը տրված է, իսկ մեր աշխատանքների ու քայլերի հաջորդականության մասին մենք պարբերաբար մանրամասն կներկայացնենք հասարակությանը, դրանում թող համոզված լինեն», նկատել է օրիորդ նախարարը՝ ըստ ամենայնի երեւույթը չդիտարկելով իբրեւ խորքային խնդրի եւ դարձնելով ներքաղաքական շահարկումների հարց: «Արմենպրես»­ի հետ զրույցում նախարարը շշմեցնող եզրահանգման է նաեւ եկել, ասելով, որ կոռուպցիայի առկայության իրողությունում մեղքի բաժին ունեն ոչ միայն իշխանությունները, նրանց քննադատողները. <<Ամեն մեկս մեր պատասխանատվության չափով։ Ընդհանրապես, կարծում եմ, այս թեման հիանալի առիթ է թե’ իրական մտահոգ մարդկանց, և թե’ քաղաքական դիվիդենտների կարիք ունեցողների համար հայտնելու իրենց տեսակետը: Պետք չէ սուր ելույթներով տպավորություն ստեղծել, թե պայքարում ես կոռուպցիայի դեմ>> ասել է Արփինե Հովաննիսյանը: Մնում է նախարարուհու խորհրդին հետեւելով՝ իշխանության քննադատներին, եւ, հատկապես, կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար ունեցողներին խնդրել, որ իշխանություններին կոռուպցիայի մեջ մեղադրելու փոխարեն նրանց հասցեին գովասանքի խոսքեր ու դիֆերամբներ ձոնեն, որպեսզի կոռուպցիան նահանջի իր դիրքերից: Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Ռուսաստանը գերազանցել է Միացյալ Նահանգներին ժամանակակից ռազմական տեխնիկայի առումով. The New York Times Իրաքի խոշորագույն ավիաընկերությունը կվերսկսի թռիչքները դեպի Լիբանան ԵՄ-ն երկարաձգել է Բելառուսի դեմ պատժամիջոցները Փաշինյանը Թուրքիայի դրոշի այրումը գնահատում է որպես «անպատասխանատու և անթույլատրելի գործելակերպ» Ռիկսդագում ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ինչ վիճակում են գտնվում Բյուրեղավանի համաճարակի հետևանքով տուժած բնակիչները Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը Ֆրանսիան պատրաստ է Լիբանանին աջակցելու նպատակով համաժողով կազմակերպել. Էմանուել Մակրոն Ի հիշատակ Հայոց Ցեղասպանության սրբացված անմեղ նահատակների՝ կմատուցվի պատարագ Պետք է հայ գերիների հարցը բարձրացնել Երևանում սպասվող գագաթնաժողովում. Օկամպո Իրանի խորհրդարանի խոսնակը հրաժարական է տվել Անօրինական միգրացիա՝ 42 հզր դոլարի դիմաց Զեղծարարները զանգում են ԶՊՄԿ աշխատակիցներին՝ փորձելով ներքաշել ֆինանսական անօրինական գործարքների մեջ Կանխատեսվում են քամու ուժգնացում և ինտենսիվ տեղումներ. դիտվել է ջրի ելքերի փոփոխական ռեժիմ Սա մեր քաղաքական մշակույթում գրեթե չտեսնված որակ է․ Միքայել Մինասյան ԱՄՆ-ն Իրանից նավթ տեղափոխող նավ է կալանել Դա կարող է մեկնաբանել ցանկացած բժիշկ․Մուսինյան Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ մարմինը դուրս բերելու համար օգտագործվել է հատուկ տեխնիկա Զախարովան հեգնել է S-400-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առաջիկա ամիսներին․ Թուրքիայում ԱՄՆ դեսպան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակն է ոգեկոչվել Հալեպի ազգային միացյալ վարժարանում Փաշինյանի հրահանգով աշխատանքից հեռացրել են լեգենդար Կանդազի որդուն․ Նաիրի Հոխիկյան Արագածոտնի մարզում «Volkswagen Vento»-ն բախվել է քարերին և հայտնվել ջրատարում․ կա 5 վիրավոր ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրություններին առաջադրման հայտ է ներկայացրած 19 քաղաքական ուժերին ՀՀ իշխանությունների համար կանխատեսելի սցենար էր, որը ճանապարհ էր բացելու Նիկոլ–Ալիև երազանքի համար
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am