ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Անահիտ Հայթայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արթուր Սարգսյանը, որ հանրության շրջանում հայտնի է որպես «Հաց բերող», այսօր ժամը 15.40-ին մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնում։ Նա հիվանդանոց էր ընդունվել մարտի 15-ին, ժամը 18.50-ին` օղակված պորտային ճողվածքի կապակցությամբ։ Վիրահատվել է գիշերը` անհետաձգելի ցուցումներով։Վիրահատության ընթացքում պարզվել է, որ հիվանդի մոտ առկա է աղիքային անանցանելիություն և տարածուն պերիտոնիտ։Կատարվել է ռադիկալ վիրահատություն` ճողվածքահատում, ճողվածքի պլաստիկա, որովայնի խոռոչի սանացիա և աղիների շինավորում։Վաղ հետվիրահատական շրջանում Արթուր Սարգսյանի մոտ զարգացել է սուր սրտանոթային և թոքային անբավարարություն։Հիվանդին միացվել է արհեստական շնչառության սարք։ Չնայած բժիշկների կողմից ձեռնարկված միջոցառումներին` Արթուր Սարգսյանի կյանքը չի հաջողվել փրկել»։
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը