Ռուսաստանը կորցնում է Բաքուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը կտրուկ քննադատություն է հնչեցրել ԱՄՆ-ի հասցեին` հայտարարելով, որ Սիրիայի քրդերին աջակցելու ամերիկյան քաղաքականությունը պատճառ դարձավ, որ «արյան գետեր հոսեն»: Մոսկվայի հետ վիճած, իսկ այժմ Վաշինգտոնի հետ հակադրվող Էրդողանը հայացքն ուղղել է էթնիկապես Թուրքիային մոտ Ադրբեջանի ուղղությամբ: Բաքուն գնալով ներգրավվում է սիրիական հակամարտության մեջ և վաղ թե ուշ նա ստիպված կլինի ընտրություն կատարել Կրեմլի և Անկարայի միջև: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն:  Պարբերականը հիշատակել է Սաուդիան Արաբիայի առաջարկը Ադրբեջանին «Իսլամական պետության» դեմ կոալիցիային միանալու մասին, ապա մեջբերել է Իլհամ Ալիևի այցը Լոնդոն, և ապա` Էրդողանի այցը Ադրբեջան` մեկնաբանելով, որ Բաքվի ներգրավումը Սիրիական հակամարտության հիմնական խաղացողների շարքում նշանակում է մեկ հարց` արդյոք Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանի վրա ազդեցությունը: Մեկնաբանելով մերձավոր Արևելքում ստեղծված աշխարհաքաղաքական իրադրությունը` պարբերականը գրում է, որ Ադրբեջանը բավականին զգուշավոր ու հավասարակշռող քաղաքականություն էր վարում սիրիական կոնֆլիկտում այս կամ այն կողմին միանալու ու աջակցելու առումով: Թուրք-ռուսական հարաբերությունների ճգնաժամային փուլում Ադրբեջանի համար վտանգավոր էր անդամակցելը Սաուդիան Արաբիայի նախաձեռնած հակաահաբեկչական կոալիցիային, որի անդամ է նաև Թուրքիան և որը հակադրվում է Ռուսաստանի ռազմավարական շահերին, մյուս կողմից Ադրբեջանը նաև չէր կարող միանալ ռուս-իրանական դաշինքին, քանի որ դրանից խիստ կտուժեին ռազմավարական հարաբերությունները Թուրքիայի հետ և բազմաթիվ հարցերի տեղիք կտաին: Սակայն երկար ժամանակ հավասարակշռություն պահելու այս հաջողված քաղաքականության վերջը, ըստ հոդվածագրի, եկել է, և առաջիկայում  Ալիևը ստիպված է լինելու ոչ հեշտ  ընտրություն կատարել քաղաքական կողմնորոշման առումով: Սաուդիան Արաբիան և Թուրքիան պատրաստվում են Սիրիա ցամաքային զորքեր մտցնել, ինչը ստացել է Պենտագոնի հավանությունը: Ըստ պարբերականի, եթե դա տեղի ունենա, ապա սիրիական կոնֆլիկտը լոկալ հակամարտությունից կվերածվի շահերի բաղման գլոբալ թատերաբեմի, որի մեջ կներքաշվեն նաև Հարավային Կովկասի և այլ տարածաշրջանների երկրները: Եվ ըստ ամենայնի` Լոնդոնում Ալիևի հետ քննարկվել է հենց այդ հարցը, թե որ թիմին  է միանալու Բաքուն:  Իսկ ընտրանքը Ադրբեջանի համար խիստ սահմանափակ է`կա´մ Ռուսաստան-Իրան թևը, կա´մ դրան հակադրվող ռազմավարական դաշնակից Թուրքիան`Արևմուտքի հետ միասին: Ըստ հոդվածագրի` Ադրբեջանի շահերից չի բխում այդ թիմերից որևէ մեկին անդամակցելը, ուստի Ալիևը կխուսափի դրանից որքան հնարավոր է, սակայն Արևմուտքը այդ հարցում կգնա շանտաժի`ստիպելով Ադրբեջանին որոշակիացնել իր դիրքորոշումը: Որպես շանտաժի միջոց, որը կկիրառի Արևմուտքը Ադրբեջանի դեմ, հոդվածագիրը նշում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը: Artsakhpress.am

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am