Լավրովը հայ-թուրքական հարաբերությունների մասին
Մոսկվան պատրաստ է աջակցել Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններին, երբ դրանք մեկնարկեն, և կողջունի, մասնավորապես, հայ-թուրքական սահմանների բացումը, հայտարարեց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: «Regional Post — Caucasus» ամսագրին տված հարցազրույցում ռուսաստանցի նախարարը նշեց, որ ՌԴ-ն կարևոր դերակատարում է ունեցել 2007-2009 թթ. Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների տաքացման գործում, սակայն ավելի ուշ այդ գործընթացը դադարեցվեց: Փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Իհարկե, մենք միայն կողջունեինք, որ ԵԱՏՄ արտաքին սահմանի հայ-թուրքական հատվածը բաց լիներ մարդկանց, ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժի համար: Դա անկասկած կլինի ի շահ ամբողջ տարածաշրջանի», - նշել է Լավրովը:
