Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Արգիշտի Տոնոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում մարտի 14-ին Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 56-ամյա Արմեն Հարությունյանը Մաշտոցի պողոտայի և Ամիրյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 35 DA 002 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ 16-ամյա Սուսաննա Սարդարյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ վարորդը դեպքի վայրից հեռացել էր։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Հարությունյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին՝ Mercedes մակնիշի ավտոմեքենայով։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր ուսուցչուհի Գյուլնարա Ալեքսանյանը
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը