Բրազիլիայի նախագահն իր նստավայրը լքել է ուրվականների պատճառով
Daily Mail-ի փոխանցմամբ՝ Բրազիլիայի նախագահ Միշել Թեմերը կնոջ և երեխաների հետ միասին շատ արագ հեռացել է նախագահական պալատից՝ Ալվորադոյից, որտեղ իր աչքին անընդհատ ուրվականներ էին երևում: «Ես այնտեղ տարօրինակ բաներ էի զգում և նկատում: Պալատն ահասարսուռ էներգետիկա ունի: Կարծում եմ՝ այնտեղ ուրվականներ կան»,- ասել է Թեմերը:
