Գյումրեցի Ղազարյանների ընտանիքը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Ընտանիքի մասին տեղեկություններ ԳԱԼԱ-ն ստացել է էլեկտրոնային փոստի միջոցով: Խնդրել են հրապարակել ընտանիքի վիճակն ու սոցիալական նկարագիրը փաստող մի քանի տեղեկություններ:
Ղազարյանների ընտանիքը բաղկացած է հինգ անդամից: Արդեն երկար ժամանակ է, ինչ բնակվում են տնակում: 12 տարեկան երեխային դպրոցական պարագաներով եւ հագուստով ապահովել չեն կարող:
Ընտանիքի անդամներից ոչ մեկը չունի աշխատանք, ինչի պատճառով չեն կարող ապահովել իրենց ամենօրյա կարիքները:
Իսկ ամենասարսափելին ընտանիքի անդամներից Հովհաննես Ղազարյանի վիճակն է, ով գամված է անկողնուն:
26-ամյա Հովհաննես Ղազարյանը 2016թ. ավտովթարի հետեւանքով գլխի վնասվածք է ստացել: Տղային արյունահոսությամբ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ երեք օր մնացել է կոմայի մեջ: Բժիշկները նրա մոտ ախտորոշել են գլխի հեմատոմա: Հովհաննեսին անհրաժեշտ է երկրորդ վիրահատությունը, ինչի համար անհրաժեշտ գումար չունեն:
Ղազարյանների ընտանիքը դիմում է բոլոր բարի կամեցող քաղաքացիներին՝ խնդրելով ֆինանսական աջակցություն երիտասարդ տղայի կյանքը փրկելու համար:
Հասցեն՝ քաղաք Գյումրի, Երեւանյան խճուղի 149/444 ա տնակ:Հեռախոսահամար 094893606:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը