Մոսուլում ԻՊ-ի հրամանատար է ոչնչացվել
Lenta.ru-ն հայտնում է ,որ Իրաքի կառավարական ուժերը Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հրամանատարի են ոչնչացրել, Reuters-ի փոխանցմամբ էլ հին Մոսուլի հրամանատար, ԻՊ զինյալ Աբու Աբդուլ Ռահման ալ-Անսարին սպանվել է իրաքյան ոստիկանների կողմից Բաբ ալ-Թոբ շրջանում իրականացված գործողությունների շրջանակում: «Իսլամական պետության» հրամանատարներից շատերը լքել են Մոսուլը, իսկ Անսարիի մահը զինյալներին մեծ հարված կհասցնի:
