Ռուսաստանը ԽՍՀՄ-ը վերականգնելու ծրագրեր չունի. Լավրով
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն ԽՍՀՄ-ը վերականգնելու ցանկություն չունի: «Նեոկայսերական ձգտումների, առավել ևս ԽՍՀՄ վերականգնելու ծրագրերի մասին պնդումները ֆանտաստիկայի ժանրից են և լուրջ քննարկման արժանի չեն»,-ասել է նա «Միջազգային կյանք» ամսագրին տված հարցազրույցին: Նախարարն ընդգծել է, որ Ռուսաստանում միշտ հարգանքով են վերաբերել խորհրդային նախկին հանրապետությունների ժողովուրդների արված ընտրությանը:
