ԴԱԻՇ-ի պարագլուխները Ռաքայից տեղափոխվել են Դեր Զոր
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Ռաքա քաղաքը (Դամասկոսից 520 կիլոմետր հեռավորության վրա) հայտարարել է պատերազմական գոտի եւ ամրություններ է ստեղծում դրա շուրջը՝ պատրաստվելով պաշտպանության: Ինչպես հայտնել է «Աշ Շարք ալ Աուսաթ» համարաբական թերթը, քաղաքից դեպի հյուսիս ընկած ճակատում փորվում են հակատանկային խրամատներ եւ ականապատվում են ստորգետնյա թունելները։ Այս մասին հաղորդում է TASS գործակալությունը: «Ռաքայի հյուսիսային մասում խճուղով և փողոցներով երթևեկությունը փակ է, այնտեղ հայտնվել են բազմաթիվ բլինդաժներ»,- հրատարակությանը հայտնել է տեղացի ակտիվիստներից մեկը: Նրա խոսքով՝ զինյալները կամրջանավային գետանցներ են տեղակայել այն վայրերում, որտեղ կոալիցիայի օդուժը ռմբակոծել Է Եփրատի կամուրջները:
