Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջանում գտնվող թիվ 3 մանկապատանեկան կենտրոնում` բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրում խոստումներ չկան, այլ միայն գործեր։ Նա հայտարարեց, որ ՀՀԿ-ն իր նախընտրական ծրագրով առաջարկում է այն պայմանները տեղծել, որ Երեւանի ծայրամասերում ապրողն էլ զգա, որ մայրաքաղաքում է ապրում և իրեն մեկուսացված չզգա:
«Անելու ենք ամենը, որ որպես մայրաքաղաքի բնակիչ հանգիստ կարողանաք ապրել ձեր սիրած քաղաքում»,-ասաց նա:
Տարոն Մարգարյանի խոսքով`զարկ է տրվել տուրիզմի զարգացմանը, որը Կառավարության կարեւոր ծրագրերից մեկն է. «Հստակ ծրագրեր կան Էրեբունիի համար, Էրեբունի թանգարանի համար, ու հստակ պատկերացնում ենք, որ Էրեբունին կլինի տուրիստական կետերից մեկը»:
Մարգարյանը կոչ արեց վստահել այն թիմին, որը տասնյակ տարիներ կատարում է քաղաքացիների բարձրացրած խնդիրները: Տարոն Մարգարյանը կոչ արեց ակտիվ մասնակցություն ունենալ քաղաքական գործընթացներին եւ վստահել այն ուժին, որ պատրաստ է պատասխանատվության, որը պատրաստ է հայ ժողովրդի, երևանցու դարդ ու ցավով ապրելու:
Սեդա Ղուկասյան
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը