Բաքվի վերաքննիչ դատարանը մերժել է Մեհման Հուսեյնովի բողոքի հայցը
Ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի վերաքննիչ դատարանը մերժել է ադրբեջանական իշխանությունների պատվերով ապօրինաբար ձերբակալված բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովի բողոքի հայցը: Ադրբեջանցի բլոգեր և «Լրագրողների ազատություն և անվտանգության» ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովը ավելի վաղ` հունվարին, ձերբակալվել և ազատ էր արձակվել, ինչից հետո հայտարարել էր, որ ոստիկանական բաժանմունքում ճնշումների է ենթարկվել: Նման հայտարարությունից հետո Նասիմիի շրջանի ոստիկանական վարչությունը բլոգերի դեմ գործ էր հարուցել` հայտնելով, որ նրա հայտարարությունները զրպարտանք են, և Հուսեյնովը զրպարտության հատկանիշներով դատապարտվել է 2 տարվա ազատազրկման:
