Ռուսաստանը Հայաստանի առաջատար տնտեսական գործընկերն է. այս մասին Մոսկվայում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Նախորդ տարվա արդյունքներով երկու երկրի միջև առևտրաշրջանառությունն ավելացել է վեց տոկոսով: Սա կարևոր արդյունք ենք համարում, որին հասել ենք ոչ կայուն գլոբալ տնտեսական իրավիճակում: Առևտրի ապագա ընդլայնման և դիվերսիֆիկացման նպատակով ներկայում մշակվում է փոխադարձ հաշվարկներում ազգային արժույթների կիրառման հնարավորությունը: Ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում գերազանցել են երեք միլիարդ ԱՄՆ դոլարը: Հանրապետությունում գործում են ռուսական կապիտալով շուրջ երկու հազար ձեռնարկություն: Ակտիվորեն զարգանում է համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանը հանդիսանում է Հայաստանին բնական գազի մատակարարման ամենամեծ մատակարարողը:
Հայկական սպառման 100 տոկոսը ռուսական գազն է: Գազպրոմ»-ի աջակցությամբ վերակառուցվել է Հրազդանի ջերմաէլեկտրակայանի հինգերորդ էներգաբլոկը: «Ռոսատոմ»-ն իրականացնում է հայկական ատոմային էլեկտրակայանի մոդերնիզացիան: Հաջողությամբ առաջ է ընթանում համագործակցությունը լեռնահանքային արդյունաբերությունում: Ռուսական «Պոլիմետալ» ընկերությունը Հայաստանում զբաղվում է ոսկու արդյունահանման տարածքների յուրացմամբ:
«Ռոսալ»-ը ներդրել է 120 մլն դոլար ալյումինի համատեղ արտադրանքի թողա րկման համար: Ռուսաստանն օգնում է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման հարցում: «Ռուսական երկաթգիծ»-ն իրականացնում է երկաթգծերի տեխնոլոգիական թարմացման մասշտաբային ծրագիր` 500 մլն դոլարի ներդրում:
Թե Ռուսաստանի, թե Հայաստանի համար հատուկ նշանակություն ունեն սերտ կապերը մշակութային, գիտական, կրթական ոլորտներում: «Ռուսական բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորում են շուրջ 5.5 հազար հայ քաղաքացիներ, որոնցից ավելի քան 1500-ը Ռուսաստանի դաշնային բյուջեի հաշվին»,- ասել է Պուտինը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը