Ալիևն անհրաժեշտ է համարում ԼՂ հակամարտության հարցով բանակցությունների վերսկսումը
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անհրաժեշտ է համարում ԼՂ հակամարտության հարցով բանակցությունների վերսկսումը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ բանակցությունների արդյունքով հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այժմ առաջին հերթին պետք է վերսկսել բանակցությունները»,- ասել է Ալիևը՝ նշելով, որ «ստատուս-քվոն անընդունելի է»: Նա կողմ է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և բարձր է գնահատել ԼՂ հակամարտության կարգավորման համար որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆրանսիայի ջանքերը:
