Մոսկվայում ահաբեկչություն են կանխել
«Известия» թերթը՝ հղում անելով ուժային կառույցների իր աղբյուրին հայտնում է,որ հատուկ ծառայությունները ահաբեկչություն են կանխել Մոսկվայում, որը նախատեսված էր մարտի 8-ի տոնակատարությունների ժամանակ: Տաջիկստանի քաղաքացի Իզատիլո Մ.-ին, որը Ռուսաստան էր ժամանել Ստամբուլից, մարտի սկզբին ձերբակալել են Մոսկվայի օդանավակայաններից մեկում ստուգումների համար: Երբ տղամարդը հասկացել է, որ իրեն պատրստվում են արտաքսել Տաջիկստան, որտեղ նրան սպառնում է ցմահ ազատազրկում, փորձել է ջարդել իր հեռախոսը, այնուհետև վերցրել է մկրատը և ծակել պարանոցը՝ փորձելով կտրել կոկորդը: Տաջիկստանի քաղաքացին արդյունքում տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է, որ նա կռվել է նաև Սիրիայում: «Քննչական միջոցառումների ընթացքում Տաջիկստանի քաղաքացին խոստովանել է, որ Մոսկվա է ժամանել ահաբեկչություն իրականացնելու համար. նա նախտեսել էր պայթեցնել իրեն մարտի 8-ի տոնակատարության ժամանակ», - գրում է «Известия»-ն:
