Փարիզում սպանված տղամարդու մոտ ԻՊ խորհրդանիշեր են գտել
Փարիզի ոստիկանական կոմիսարիատի վրա հարձակում կատարած տղամարդու մարմնի վրա գտել են ԻՊ ահաբեկչական խմբավորման խորհրդանիշերով թռուցիկ եւ արաբերենով հայտարարություն: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսին: Հունվարի 7-ին՝ Charlie Hebdo-ի ահաբեկչության տարելիցի օրը, դանակով եւ «մահապարտի գոտի» հիշեցնող սարքով զինված տղամարդը, Ալլահ Աքբար բացականչելով, փորձել էր ներթափանցել Փարիզի 18-րդ շրջանի ոստիկանական կոմիսարիատ: Նրան սպանել էին ոստիկանները: Նրա վրայի սարքը մուլյաժ է եղել: Տղամարդու ինքնությունը դեռեւս պարզ չէ:
