Սամվել Բաբայանը՝ Երանոսյանի մասին. «Նա՝ որպես ախրաննիկ, Մանվելի հետ գալիս-գնում էր»

Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի եղբոր՝ Լեռնիկ Երանոսյանի բարեկամների ու Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքի համակիրների միջեւ անցած կիրակի գրանցված ծեծկռտուքը երեկ վերածվեց կրակոցների, որի արդյունքում երեք մարդ տեղափոխվեց հիվանդանոց։ Այս դեպքի առնչությամբ զրուցեցինք ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հետ, որն իրականում համակարգում է ՕՐՕ դաշինքի գործունեությունը։ – Պարոն Բաբայան, հավանաբար լսել եք, որ Ջրառատում վիճաբանություն է տեղի ունեցել գյուղապետի բարեկամի ու ձեր համակրի միջեւ, հնչել են կրակոցներ։ Միջադեպի մի կողմում Լեւոն Երանոսյանի եղբայրը, բարեկամներն են կանգնած։ Դուք նրանց ճանաչո՞ւմ եք։ – Ես երբ նրանց ճանաչել եմ, նրանք լեզու չեն ունեցել։ Եվ նրանց այս վարքը ինձ համար զարմանալի է։ Իրենց տվել են այդ լեզուն։ Եթե նա լինի շարքային քաղաքացի, կուլ է տալու այդ լեզուն։ – Իշխանություննե՞րն են նրան նման հնարավորություն տվել։ – Իհարկե, միանշանակ։ Ես որքան նրան գիտեմ, նա անլեզու է։ Ես նրան լավ չեմ էլ ճանաչում, նա ինձ մոտ չի ծառայել, եղել է 5-րդ բրիգադի ծառայող։ Նա՝ որպես ախրաննիկ, Մանվելի հետ գալիս-գնում էր։ Ես կարծում եմ, որ իշխանությունը եթե ցանկություն ունենա լռեցնել, կլռեցնի նրանց։ Բայց եթե չի լռեցնում, ուրեմն ինչ-որ կերպ մասնակից է։ Որեւէ անհատ չի կարող Հայաստանում առանց իշխանությունների թույլտվության նման քայլի գնալ։ Դա բոլորս էլ հասկանում ենք։ Այդ մարդիկ երեք օր առաջ կռվել են ու հիմա շարունակում են, ուրեմն իշխանության կողմից դաբրո ունեն։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել Հայորդյաց տների սաներին «Նոր եմ վերադարձել Հայաստանից և իմ աչքերով եմ տեսել այն, ինչի մասին ԵԽԽՎ զեկույցի հեղինակները նախընտրել են լռել». Ռոբերտ Ամստերդամ (Տեսանյութ) «Եկեղեցին չի կարող զրկվել հասարակական նշանակության հարցերի շուրջ խոսելու բնական իրավունքից». Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահի արձագանքը ԵԽԽՎ-ին Երևի պուլտով ասել են՝ Արցախի նախագահներից մեկն էլ Երեւանում նստի. Քոչարյանը Փաշինյանի խոսքերի մասին Հայաստանին անհրաժեշտ է վերականգնել հարաբերությունները ՀԱՊԿ-ում. Քոչարյան Զովունի-Եղվարդ ավտոճանապահին բшխվել են «Գազել»-ը ու «Nissan Tiida»-ն․ կան վիրшվորներ Նոր Գեղիի բնակիչը դանակի մի քանի հարված է հասցրել 15-ամյա պատանուն ԵԱՏՄ-ի առևտուրը Արևմուտքի հետ նվազել է մինչև 18% «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը 14-ամյա աղջկա հանդեպ սեռական ոտնձգությունը չի բացահայտվել Թրամփը Պեկին կատարած այցի ժամանակ Սի Ծինփինից օգնություն չի խնդրել Իրանի հարցում. Ռուբիո Արցախը հանձնել եք, հիմա ի՞նչն եք հանձնելու, որ չգնամ այդտեղ բնակվեմ. արցախցի կինը՝ Փաշինյանին Իրաքը ֆինանսավորման նպատակով դիմել է Արժույթի միջազգային հիմնադրամին. Reuters Իրանի ժողովուրդը ցույց տվեց, որ դժվարությունների հաղթահարման ուղին անցնում է ազգային համերաշխության միջով. Փեզեշքիան Իրանական կողմի հետ Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման հարցերն են քննարկվել Քրիստոս մեր Եկեղեցու մեջ, մեր ժողովրդի խաչակիր ճանապարհի մեջ, Սուրբ Էջմիածնի անլռելի զանգերի մեջ Իսրայելը հայտարարել է, որ պատրաստ է Իրանի դեմ հնարավոր ռազմագործողությունների վերսկսմանը Հնդիկ բանվորները բողոքի ակցիա են արել Իջևանում, մեկին ձերբակալել են BMW-ն Դավթաշենում կոտրել է սյունն ու ծառը, բախվել տան պատուհանին և կողաշրջված ընկել դարպասի մոտ Ստի բեռից չազատվեցիք, թեև վերջին հնարավորությունն ունեիք․ Բագրատ Սրբազանը՝ ՔԿ նախագահին և դատախազին Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները. Դավիթ Իշխանյանի որդի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am