Հայկազ Բարսեղյանի սպանության գործ. «Սեղմում» բառը դատաբժիշկն օդից է վերցրել

Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի քննությունը: Դատարանում շարունակվում է ապացույցների հետազոտումը:ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դիակի դատաբժշկական փորձաքննություն իրականացրած փորձագետը կհրավիրվի դատարան: Դիակի դատաբժշկական փորձաքննության հրապարակումից հետո գործով ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, դատաբժշկական փորձագետը հետևություններում նշել է, որ մահվան պատճառ է հանդիսացել սեղմման միջոցով վահանաճառի կոտրվածքը, մասնավորապես՝ արյունազեղումներ կան պարանոցի աջ հատվածին. «Բնական հարց է առաջանում և առաջացել է ի սկզբանե, որի պատասխանն այդպես էլ չի տրվել: Այն ժամանակ, երբ քրեական գործ էր հարուցվել ու գրված էր, որ այս, այս մարդիկ նախնական համաձայնությամբ տարել-կախել են, և քննությունն այդպես է գնացել, հետո դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է գալիս, որ լույս է սփռում, այնուամենայնիվ, ուղղություն է տալիս, բայց կարծես թե փորձել են հաշվի չառնել: Խնդիրը կայանում է հետևյալում՝ եթե սեղմման միջոցով է, ինչո՞ւ վնասվածքներ կան միայն աջ հատվածին, ինչո՞վ են սեղմել: «Սեղմում» բառը դատաբժիշկն օդից է վերցրել: Իհարկե, դատաբժիշկն այդպես էլ պիտի գրեր՝ բութ առարկայի ներգործությամբ, նախաքննական մարմինն էլ պետք է ի վերջո վեր հաներ՝ քարո՞վ է, գործիքո՞վ է, ի՞նչ մեխանիզմով է եղել: Նախորդ դատական նիստի ժամանակ հրապարակվեց, այսպես կոչված, ականատես վկաների փորձարարությունը: Եթե մենք դա ընդունում ենք՝ որպես հալած յուղ, ապա ստացվում է, որ այնտեղ որևէ սեղմում տեղի չի ունեցել, որովհետև սեղմման դեպքում պարանոցի և աջ, և ձախ հատվածներում մաշկի և երակների արյունազեղումներ կառաջանային»: Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ ասաց, որ եզրակացությունը կասկած է հարուցում: «Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Հայկազ Բարսեղյանի վրա հայտնաբերված մարմնական վնասվածքների վաղեմությունը որոշվել է մահվանից 30, առավելագույնը 90 րոպե առաջ, ինչը, բնականաբար հակասում է գործի փաստական հանգամանքներին: Հենց մեղադրական եզրակացության մեջ էլ վարույթն իրականացնող մարմինը որպես հաստատված հանգամանք է գնահատել, որ 2015 թվականի հունվարի 28-ին ցերեկը՝ ժամը 13-14-ի սահմաններում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Կարեն Բաղրամյանը հարվածել է Հայկազ Բարսեղյանի շրթունքին, որի հետևանքով այն արյունահոսել է: Այդքանով իսկ արդեն իսկ այս եզրակացությունը կասկած է հարուցում, քանի որ եթե կա հանգամանք, որը էապես հակասում է գործի փաստական տվյալներին, բնականաբար, այն չի կարող հիմնավոր և հաստատված համարվել»,- ասաց Արմեն Նադիրյանը: Եզրակացության հրապարակումից հետո ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը հանդես եկավ կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդությամբ՝ նշելով, որ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը չի կարող արժանահավատ համարվել: Մասնավորապես, ըստ փաստաբանի, մարդաչափական տվյալները ոչ լրիվ ծավալով են նկարագրվում, սուղ է օղակի նկարագրությունը, եզրակացությունը հիմնավորված չէ, կրում է դեկլարատիվ բնույթ, Հայկազ Բարսեղյանի մահվան ժամանակը սահմանվել է առանց դեպքի վայրում կատարված զննության արձանագրությունն ուսումնասիրելու, բացակայում են մահվան վաղեմության հատկանիշները: Պաշտպանի միջնորդությունը կքննարկվի ապացույցների հետազոտումից հետո: Մեղադրող Կարեն Հարությունյանն ասաց, որ դատաբժշկի լիազորությունների մեջ չի մտնում պատասխանել հարցին, թե ինչ բութ առարկայի ներգործության հետևանքով է առաջացել վնասվածքը: Նա նշեց, որ ամեն դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու որևէ հիմք չտեսավ: Մեղադրող Հայկ Հարոյանն էլ ասաց, որ դատավարության այս փուլում, երբ դեռևս բոլոր ապացույցները հետազոտված չեն, փորձաքննության լրիվության մասին խոսելը տեղին չէ:

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Ամենակարևոր հարցը․ Քրիստինե Վարդանյանը պատասխանում է կարևոր հարցերի (video) ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանի հայ գերիներին ազատ արձակելու կոչը Ընդդիմությու՛ն, գնացեք ու ձեր հալալ մանդատները վերցրեք․ Լևոն Զուրաբյանը՝ փաստերով (video) Թուրքիան ջրային սթրեսի շեմին է Ձորաղբյուրում «Sitrack» մակնիշի բեռնատարը հողային աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է. կան վիրավորներ Գագիկ Ծառուկյանը հարցաքննվել է «Վահագն Ալեքսանյա՛ն, գիտես քեզ նման քանի ձուկ է ժողովուրդը կանսերվա արել ու ուղարկել․․․»․ արցախցի (video) Իմ փորձի ընթացքում հանդիպել եմ միայն մեկին, ով ամեն ինչ ինքնուրույն է անում․ Ինտերի տնօրեն «Էքսկլուզիվ բացահայտում անեմ»․ Գոհար Մելոյան (video) Ամբողջ կյանքը պատերազմ է չարի, մեղքի և մահվան դեմ` հանուն արդարության․ Բագրատ Սրբազան Երբ կհանդիպեն Փողոցային պայքա՞ր, թե՞․․․ ինչ հայտարարություն կանի Սամվել Կարապետյանը (video) Իրանական բանակն այլևս գոյություն չունի․ ԱՄՆ-ն լիովին ջախջախել է այն․ Թրամփ 2026 թվականի տարեսկզբին կենսաթոշակային ֆոնդերը բացասական ցուցանիշներ են գրանցել․ «Հետք» ՇՏԱՊ․ Որքա՞ն ձայն է իրականում ստացել Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանը» (video) Անձրև, ամպրոպ և կարկուտ Կոնգոյում Էբոլայից զոհերի թիվը հասել է 115-ի, հաստատված դեպքերի թիվը մոտենում է 600-ի Սամվել Կարապետյանի ուժը վերցնելու՞ է մանդատները. պարզաբանում (video) ՔՊ-ն ձայներ է կորցնում․ բացահայտենք իրական պատկերը․ Գոհար Մելոյան (video) Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ զենք-զինամթերք հանձնելու հերթական դեպքերն են գրանցվել Լիբանանի և Սիրիայի վրա Իսրայելի հարձակումները սպառնալիք են Թուրքիայի համար. Էրդողան ՀՀ-ն ՀԱՊԿ լիիրավ անդամ է, իսկ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև ՀՀ-ի ընտրության հարցն արդեն արդիական է․ Լավրով Մեզ խոսքի իրավունքից «զրկողներին» կասեմ` փախեք. Լևոն Զուրաբյան Կարապետ Գուլոյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը համակցված գրավով՝ 20 մլն դրամ Մեր ձայնը գողացողնե՛ր, մենք ամեն քայլի գնալու ենք, «շանսատակ» եք լինելու. Անաստաս Իսրայելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հունիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հունիսի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀԱԿ անդամ Լևոն Զուրաբյանը Հունիսի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am