Ֆրանսուա Ֆիյոնի դեմ քրեական գործ է հարուցվել
BBC-ի ռուսական ծառայությունը հայտնում է,որ Ֆրանսիական դատախազությունը հայտարարել է երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնի դեմ քրեական գործի հարուցման մասին,ում կասկածում են ընտանիքի անդամներին ձևականորեն աշխատավարձեր վճարելու մեջ։ Դա տեղի է ունեցել, երբ նա եղել է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր, փոխանցում է Ֆիյոնի դեմ այժմ անցկացվում է պաշտոնական հետաքննություն պետական միջոցների ծախսման մեղադրանքով։ Նախագահի թեկնածուի փաստաբանը հաստատել է, որ Ֆիյոնի դեմ արդեն պաշտոնական մեղադրանք է առաջադրվել։ Ֆիյոնը հերքում է իր դեմ առաջադրված մեղադրանքները։
