ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը «Իրավունք»-ի հետ զրույցում, անդրադառնալով Արմավիրի մարզի Ջրառատ համայնքում տեղի ունեցած հերթական բախմանը, ասել է.
«Արդեն 3-րդ օրն է՝ մամուլով հետևում եմ այդ զարգացումներին, բայց քանի դեռ համապատասխան մարմինների կարծիքը չկա, կդժվարանամ որևէ տեսակետ հայտնել: Իրողությունը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ տարբեր կերպ են ներկայացնում, ինչը բավականին հակասական է: Կարծում եմ՝ միայն իրավապահ մարմինների պաշտոնական եզրակացությունից հետո հնարավոր կլինի վերջնական տեսակետ արտահայտել: Եվ եթե այդ ժամանակ այս կամ այն քաղաքական ուժը համաձայն չլինի պաշտոնական տեսակետին, ապա կարող է իրեն իրավունք վերապահել հակափաստարկներ բերելու, ինչը ևս պետք է ուսումնասիրել:
Իսկ այն, որ, իսկապես, ցավալի է, որ այդպիսի միջադեպ է տեղի ունեցել, միանշանակ է: Ուղղակի անթույլատրելի է, որևէ բան չի կարելի համեմատել մարդու կյանքի հետ»:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը