50 ավտոմեքենա է բախվել Քվեբեկում ձյանառատ տեղումների պատճառով (Տեսանյութ)
ТАСС-ը՝ հղում անելով CBC-ին հայտնում է,որ Կանադայի Քվեբեկ նահանգի Մեգոգ քաղաքից ոչ հեռու շուրջ 50 ավտոմոբիլ է բախվել ձյան սաստիկ տեղումների պատճառով:Զանգվածային ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով Մեգոգի հիվանդանոց են տեղափոխվել բազմաթիվ տուժածներ, բայց նրանց ստույգ թիվն առայժմ չի ճշտվում: Նախնական տվյալով՝ զոհեր չկան: Վթարի պատճառ են դարձել եղանակային պայմանները. գործնականում զրոյական տեսանելիությունը ձյան սաստիկ տեղումների պատճառով:
