«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանը, երբ հրաժեշտ տվեց քաղաքականությանը՝ լրագրողներին հայտնելով, թե «գնում եմ, դուք ինձանից պրծաք, ես ձեզանից», տպավորություն կար, թե նա ընդհանրապես դուրս է գալիս քաղաքականությունից: Այս հայտարարությունից հետո համայնքում ինչ-որ մարդիկ, թաղային հեղինակություններ փորձում էին իրենց ունեցած ռեսուրսներով ծառայել ՀՀԿ-ին՝ այդպիսով լրացնելով «բաց մնացած տեղը»: Սակայն իրականում Մհեր Սեդրակյանն իր ունեցած ռեսուրսներն ու ազդեցությունը շարունակեց օգտագործել քաղաքական նպատակներով: Նա իր փեսայի՝ Արման Մադաթյանի միջոցով շարունակում է ակտիվ աշխատել ՀՀԿ-ի օգտին:
Նշենք, որ Արման Մադաթյանը ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Մադաթյանի՝ Խուճուճ Էդոյի որդին է, Երեւանի ավագանու ՀՀԿ անդամ, միջազգային իրավունքի մասնագետ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Արման Մադաթյանն իր շուրջ է հավաքել համայնքի ակտիվին եւ ինքնամոռաց զբաղվում է ՀՀԿ-ի քարոզչությամբ: Ու երբեմն այնպիսի կոշտ քայլերի է դիմում, որոնք հակասում են միջազգային իրավունքի նորմերին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը