Գեներալ Լեւոն Երանոսյանը զորամասերից մեկի հրամանատարն է: Ժամանակին նա գեներալ Մանվել Գրիգորյանի թիկունքի գծով տեղակալն էր: 1996-97-98 թթ.-ին Լեւոն Երանոսյանը հայտնի էր Ղարաբաղի Մարտակերտի շրջանում իրականացրած անտառահատումներով եւ Հայաստան փայտանյութ տեղափոխելով:
Այժմ Լեռնային Ղարաբաղի ազատագրված տարածքներում տնտեսական գործունեություն են ծավալել «Մաքս գրուպ» ընկերությունը, Միացյալ նահանգներից, Լիբանանից եկած հայ գործարարներ: Այս տարածքներում դեռեւս խորհրդային տարիներին կառուցվել էր ոռոգման ջրի հրաշալի ցանց: Բոլոր գյուղերն ապահովված էին ոռոգման ջրով: Խորհրդային զինվորական քարտեզների վրա մանրամասն նշված էր, թե որ մասով ինչ տրամագծի, ինչպիսի խողովակներ են անցնում եւ այլ մանրամասներ:
Օգտագործելով այդ քարտեզի տվյալները` գեներալ Երանոսյանը հողի տակից հանում է այդ խողովակները եւ արտահանում անհայտ ուղղությամբ: Մեր ուսումնասիրությունների համաձայն դրանց մի մասը հայտնվում է Հայաստանի շուկայում, մյուս մասն էլ տեղափոխվում` Պարսկաստան: Այժմ հանվում են 800 մմ խողովակները: Բնականաբար, այդ աշխատանքների ժամանակ օգտագործվում է բանակի տեխնիկան, եւ շահագործվում են զինվորները:
«Հետքի» ԼՂՀ կառավարության աղբյուրը հայտնում է, որ վերոնշյալ գործարարները այդ գործողությունները կանխելու նպատակով դիմել են Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանին եւ վարչապետ Անուշավան Դանիելյանին: Սակայն պատասխանն եղել է մոտավորապես այսպիսին, որ իրենք ոչինչ չեն կարող անել: Ղարաբաղի կառավարությունում այս տարածքների համար պատասխանատու է Սերժ Ամիրխանյանը` Անուշավան Դանիելյանի խորհրդականը: Հենց նա էլ զբաղվում այս տարածքների վերաբնակեցման խնդիրներով:
Սերժ Ամիրխանյանը նույնպես ոչինչ չի կարողացել անել: Ամենազավեշտալին այն է, որ մի կողմից Ղարաբաղի իշխանությունները հսկայական միջոցներ են ներդնում այդ տարածքի գյուղերը վերաբնակեցնելու համար, մյուս կողմից ավերվում է այդ գյուղերը վերաբնակեցնելու առաջին նախապայմաններից մեկը` ոռոգման ջրի համակարգը: «Հետքի» կառավարության նույն աղբյուրը հայտնում է նաեւ, որ գործարարներն այս խնդրով դիմել են նաեւ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:
Հետգրություն. Այսօր հերթական կրակոցներն են հնչել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում, որին իր անմիջական մասնակցությունն է ունեցել նաև փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը:
Զգուշացնենք, որ տեսանյութում առկա են ցենզուրայից դուրս արտահայտություններ:Խմբագրել
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը